Daser.am
Logo
Էլ․ Փոստ: support@daser.am

Թուրքերեն

Թուրքերեն (ինքնանվանումը՝ Türkçe (թյուրքչէ) կամ Türk dili (թյուրք դիլի), Բալկանյան թերակղզուց մինչև Կասպից ծով ընկած տարածաշրջանում խոսվող ալթայական լեզուներից մեկը: Թուրքերենը մայրենի լեզու է Հարավարևելյան Եվրոպայում (հատկապես Արևելյան և Արևմտյան Թրակիայում) բնակվող 10-15 միլիոն մարդու և Հարավարևմտյան Ասիայում (հատկապես Թուրքիայում) 60-65 միլիոն բնակիչների համար։ Թուրքիայից դուրս թուրքախոս ոչ մեծ խմբեր կան Գերմանիայում, Բուլղարիայում, Մակեդոնիայում, Հյուսիսային Կիպրոսում, Հունաստանում, Կովկասում, ինչպես նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մնացած տարածքներում։ Կիպրոսը նույնիսկ առաջարկել էր ԵՄ-ին թուրքերենը ընդգրկել ԵՄ պաշտոնական լեզուների մեջ՝ չնայած, որ Թուրքիան ԵՄ անդամ չէ։ Օղուզական խմբի մյուս լեզուները իրենց հերթին տարածված են նշված տարածաշրջանի արևելքում և հարավում՝ Կովկասում, Ադրբեջանում, Իրանում, Կասպից ծովի հարավ արևելքում:

Թուրքերենը պատկանում է ալթայական լեզվաընտանիքի արևմտախունական ճյուղի օղուզական խմբին։ Մերօրյա գրական թուրքերենն ունի համեմատաբար նոր պատմություն՝ այն ձևավորվել է օսմաներենի հիման վրա՝ 19-րդ դարի սկզբին: Նախկին Օսմանյան կայսրության տարածքում և մասնավորապես ներկայիս Թուրքիայում տարածված թուրքերենը ողջ աշխարհում ամենից շատ խոսվող 5-րդ լեզուն է:

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի իրականացրած բարեփոխումների շնորհիվ 1928 թվականին թուրքերենը արաբատառ այբուբենի փոխարեն սկսեց կիրառել լատինատառը։

Թուրքերենը կցական լեզու է. այն հարուստ է բազմաթիվ վերջածանցներով, որոնց շնորհիվ որևէ հիմքից կարելի է գրեթե անվերջ քանակությամբ նոր բառեր ստանալ: Թուրքիայի թուրքերենին բնորոշ վերջածանցները մասամբ ընդհանուր են նաև մյուս թյուրքական լեզուների համար: Նախադասության կառուցվածքի հիմնական կաղապարը այս լեզվում ունի «ենթակա-խնդիր-ստորոգյալ» հերթագայությունը:

Այսպես կոչված «ստամբուլյան բարբառը» համարվում է թուրքերեն գրական լեզվի աղբյուրը. գրական թուրքերենը ձևավորվել է այս բարբառի հիման վրա: Անատոլիական բարբառներում և թյուրքական լեզուներից որոշներում առկա "բաց է" (/ǝ/), "խռպոտ հ" / խ (/ḫ/) և "առաջնաքմային ն" (/ŋ/) հնչյունները ստամբուլյան բարբառում և, հետևաբար, նաև գրական թուրքերենում բացակայում են: Նմանապես Թուրքիայի թուրքերենում բացակայում են /q/ և /w/ հնչյունները, որոնք կան այլ թյուրքական լեզուներում և բարբառներում:
Logo daser.am
մուտք գործեք կայք

Թուրքերենի դասեր

Մեկնարկը՝ 08 Փետրվար, 2021թ․
Logo daser.am
մուտք գործեք կայք

Թուրքերեն

Մեկնարկը՝ 09 Փետրվար, 2021թ․