Daser.am
Logo
014 Հայաստանի Հանրապետություն ք․ Երևան Կոմիտասի պողատա
ՀԵռ: +374 94 82-98-82
Էլ․ Փոստ: support@daser.am
Ֆաքս: +374 94 82-98-82

Ռուսերեն

Ռուսերեն (русский язык), հնդեվրոպական լեզուների ընտանիքի արևելասլավոնական լեզվախմբի լեզու։

Ռուսերեն խոսում է աշխարհում 278 միլիոն մարդ։ Ամենատարածված սլավոնական լեզուներից է։ Պետական լեզու է Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում։ Միավորված Ազգերի Կազմակերպության պաշտոնական լեզուներից մեկն է, ինչպես նաև մի շարք եվրոպական և ասիական երկրների երկրորդ պետական լեզուն է։

Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ ռուսերենը զբաղեցնում է չորրորդ տեղն ամենաթարգմանվող լեզուների շարքում, ինչպես նաև՝ յոթերորդ տեղը այն լեզուների շարքում, որոնցով թարգմանվում է գրքերի մեծամասնությունը։ 2013 թվականին ռուսաց լեզուն համացանցի ամենահանրամատչելի լեզուների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը։

Ռուսաց լեզվի հնչակարգային կառուցվածքին բնորոշ են բաղաձայն հնչույթների ճյուղավորված համակարգը (37 հնչույթներ, մեծ մասամբ երկակի իրենց հատկանիշներով՝ կոշտություն-փափկություն, խուլություն-ձայնեղություն) և նկատելիորեն նվազ բարդ, պատմականորեն պարզեցված ձայնավորների համակարգ (ընդամենը 6 հնչույթ) և նրանց և մյուսների դիրքային ձևափոխումների բազմազանությամբ հանդերձ։ Սովորաբար վանկային են համարվում ձայնավոր հնչյունները։ Շեշտադրությունը դինամիկ է կամ ուժային (բառաձևի վանկերից մեկը՝ շեշտվածը, առանձնանում է մյուսներից առավել ուժգին արտաբերմամբ), տարբեր տեղեր զբաղեցնող (ամրացված չէ բառաձևի սկզբի կամ վերջի նկատմամբ որևէ կոնկրետ վանկի), շարժական (մեկ բառի տարբեր ձևերում կարող են շեշտվող լինել տարբեր վանկեր և տարբեր ձևույթներ)։

Ռուսաց լեզուն, ըստ հնչյունակազմական դասակարգման, թեքական համադրական լեզու է, այսինքն՝ բառույթների քերականական նշանակությունը փոխանցվում են միաժամանակ մի քանի քերականական նշանակություն ունեցող ածանցների օգնությամբ։ Օրինակ՝ գոյականների վերջավորությունները ցույց են տալիս բառաձևի սեռը, թիվը և հոլովը։

Ռուսաց լեզվի մասին գիտությունների համալիրը կոչվում է լեզվաբանական ռուսիստիկա, որը հանդիսանում է ավելի լայն՝ ռուսիստիկա կոչվող երկրագրական դիսցիպլինայի մաս։
Logo daser.am
մուտք գործեք կայք

Ռուսաց լեզու

Մեկնարկը՝ 05 Նոյեմբեր, 2020թ․
Logo daser.am
մուտք գործեք կայք

Արագ և էֆեկտիվ Ռուսերեն լեզվի անհատական online դասընթացներ

Մեկնարկը՝ 05 Նոյեմբեր, 2020թ․
Logo daser.am
մուտք գործեք կայք

Предлагаю ONLINE занятия по русскому языку по SKYPE / Viber

Մեկնարկը՝ 05 Նոյեմբեր, 2020թ․
Logo daser.am
մուտք գործեք կայք

Онлайн Русский язык

Մեկնարկը՝ 20 Նոյեմբեր, 2020թ․