Python (անգլ.՝ python, արտաստանվում է որպես (փայթըն), սակայն հաճախ օգտագործվում է նաև պիտոն տարբերակը որը նշանակում է կենդանի), ընդհանուր նշանակության բարձր մակարդակի ծրագրավորման լեզու, որը հիմնականում կենտրոնացած է ծրագիրը արագ մշակելու և կոդի հեշտ ընթերցանությունն ապահովելու վրա։ Python-ի միջուկի շարահյուսությունը շատ պարզ և հեշտ է։ Միևնույն ժամանակ, ստանդարտ գրադարանն ներառում է բազմաթիվ օգտակար ֆունկցիաներ։
Python-ն աջակցում է ծրագրավորման մի քանի նմուշներ, այդ թվում՝ կառուցվածքային, օբյեկտային կողմնորոշմամբ, ֆունկցիոնալ, իմպերատիվ և ասպեկտային կողմնորոշմամբ։ Հիմնական կառուցվածքային գծերն են՝ դինամիկ տիպավորումը, հիշողության ավտոմատ կառավարումը, լրիվ ինքնադիտողությունը, բացառությունների վերամշակման մեխանիզմը և բարձր մակարդակի տվյալների կառուցվածքը։ Պիտոնում կոդը կազմված է ֆունկցիաներից և դասերից, որոնք կարող են միավորվել մոդուլներում, որոնք էլ, իրենց հերթին, փաթեթներում։
Python-ի հիմնական ինտերպրետատորը CPython-ն է։ Այն աջակցվում է ակտիվ օգտագործվող հարթակների մեծամասնության կողմից։ Այն տարածվում է Python Software Foundation License ազատ արտոնագրով, որն թույլ է տալիս օգտագործել այն ցանկացած ծրագրերում առանց սահմանափակման։ Գոյություն ունեն նաև ինտերպրետատորի տարբերակներ JVM-ի (կոմպիլյացիայի հնարավորությամբ), MSIL-ի (կոմպիլյացիայի հնարավորությամբ), LLVM-ի համար։ PyPy նախագիծն առաջարկում է Պիտոնի համար հենց Պիտոնով գրված ինտերպրետատոր։
Python-ը ակտիվ զարգացող ծրագրավորման լեզու է։ Նոր տարբերակները (լեզվի հատկությունների ավելացմամբ/փոփոխմամբ) թողարկվում են մոտավորապես 2.5 տարին մեկ անգամ։ Այդ և որոշ այլ պատճառներով, Python-ում բացակայում են ANSI, ISO և այլ պաշտոնական ստանդարտներ, որոնց դերը կատարում է CPython-ը։
Դասընթացները նախատեսված են ծրագրավորումով հետաքրքրվողների համար: Դասընթացը ներառում է տեղեկություն ալգորիթմների մասին , տեղեկություններ ծրագրավորման լեզուների մասին, և դասեր Python ծրագրավորման լեզվի մասին:
Python-ը դա ընդհանուր նշանակության բարձր մակարդակի ծրագրավորման լեզու է, որը հիմնականում կենտրոն...