Daser.am
Logo
014 Հայաստանի Հանրապետություն ք․ Երևան Կոմիտասի պողատա
ՀԵռ: +374 94 82-98-82
Էլ․ Փոստ: support@daser.am
Ֆաքս: +374 94 82-98-82

Պորտուգալերեն

Պորտուգալերենը (português կամ, ամբողջական տեսքով՝ língua portuguesa), հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական ճյուղի իբերո-ռոմանական ենթախմբի լեզու, որ ձևավորվել է Իբերական թերակղզում: Պաշտոնական միակ լեզուն է հանդիսանում Պորտուգալիայում, Բրազիլիայում, Կապե Վերդեում, Գվինեա-Բիսաուում, Մոզամբիկում, Անգոլայում, Սան Տոմե և Պրինսիպիում: Պետական-պաշտոնական երկրորդ լեզվի կարգավիճակ ունի Արևելյան Թիմորում, Արևադարձային Գվինեայում և Մակաոյում (Չինաստան): Գաղութատիրական ժամանակներում տեղի ունեցած էքսպանսիայի հետևանքով պորտուգալերենի և վերջինիս հիման վրա ստեղծված կրեոլերենի մշակութային ներկայությունն առկա է նաև հնդկաստանյան Գոայում ու Դաման և Դիուում, Շրի Լանկայի արևելքում՝ Բատիկալոայում, ինդոնեզիական Ֆլորես կղզում, Մալայզիայի Մալակկա նահանգում և Անտիլյան կղզեխմբի ABC կղզիներում: Պորտուգալերեն խոսող անձինք և ազգություններն անվանվում են լուզոֆոն՝ Պորտուգալիայի ներկայիս տարածքի վրա միջնադարում գոյություն ունեցած Լուզիտանիա պետության անունով:

Պորտուգալերենը, որ իբերո-ռոմանական ենթախմբի մյուս լեզուների նմանությամբ, կազմավորվել է վուլգար լատիներենի մի շարք բարբառների հիման վրա (միջնադարյան Գալիսիա թագավորությունում և Պորտուգալիա կոմսությունում), որոշակի տարրեր է պահպանել կելտերենի հնչյունաբանությունից և բառապաշարից: Աշխարհում մոտավորապես 215-220 միլիոն մարդ պոտուգալերենը համարում է իր մայրենի լեզուն, իսկ այդ լեզվով խոսողների ընդհանուր թիվը հասնում է 250 միլիոնի. այդ ցուցանիշով պորտուգալերենն աշխարհում զբաղեցնում է վեցերորդ տեղը, եվրոպական լեզուների շարքում՝ երրորդ տեղը, Լատինական Ամերիկայում՝ երկրորդ տեղը (իսպաներենից հետո), ինչպես նաև համարվում է հարավային կիսագնդում ու Հարավային Ամերիկայում ամենաշատ խոսվող լեզուն և ամենաշատ խոսվողներից մեկը Աֆրիկայում: Պորտուգալերենը պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի Եվրոպական Միությունում, Հարավամերիկյան առևտրական բլոկում (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայում՝ Mercosur-ում), Ամերիկյան պետությունների կազմակերպությունում, Արևմտաաաֆրիկյան պետությունների տնտեսական ընկերակցությունում և Աֆրիկյան Միությունում:
Պորտուգալերեն բաժինը դատարկ է։
Ավելացնել հայտարարություն