Daser.am
Logo
014 Հայաստանի Հանրապետություն ք․ Երևան Կոմիտասի պողատա
ՀԵռ: +374 94 82-98-82
Էլ․ Փոստ: support@daser.am
Ֆաքս: +374 94 82-98-82

Իսպաներեն

Իսպաներեն (/ˈspænᵻʃ/ Español), որը անվանում են նաև կաստիլերեն(/kæˈstɪliən/ castellano), արևմտառոմանական լեզու, որը ձևավորվել է Իսպանիայի Կաստիլիա շրջանում և այժմ այն հանդիսանում Լատինական Ամերիկայի և Իսպանիայի հարյուր միլիոնավոր բնակիչների մայրենի լեզուն։ Այն սովորաբար համարվում է աշխարհում երկրորդ ամենատարածված լեզուն մանդարին չինարենից հետո։

Իսպաներենը իբերո-ռոմանական լեզվաընտանիքին պատկանող լեզուներից է, որն առաջացել է Իբերիայի խոսակցական լատիներենի մի քանի բարբառներից Արևմտահռոմեական կայսրության փլուզումից հետո 5-րդ դարում։ Իսպաներենի տարրեր պարունակող հնագույն լատիներեն տեքստերը հայտնաբերվել են Իբերիայի հյուսիսային կենտրոնական հատվածներում 9-րդ դարում։ 13-րդ դարում լեզուն առաջին անգամ գրավոր համակարգված կիրառվել է Տոլեդոյում, որը այն ժամանակ Կաստիլիայի թագավորության մայրաքաղաքն էր։ Սկսած 16-րդ դարի սկզբից իսպաներենը տարածվեց Իսպանական թագավորության գաղութներում, հատկապես ամերիկյանում, ինչպես նաև Աֆրիկայում, Օվկիանիայում և Ֆիլիպիններում գտնվող Իսպանիային պատկանող տարածքներում։

Ժամանակակից իսպաներեն բառերի մոտ 75 %-ը ունի լատինական ծագում։ Հին հունարենը ևս իր ներդրումն ունի իսպաներեն բառարանի ձևավորման վրա հատկապես լատիներենի միջոցով։

Իսպանական բառարանը ձևավորման հենց սկզբից կրել է նաև արաբերենի ազդեցությունը, որը մեծացել է Իբերական թերակղզում Ալ-Անդալուսական շրջանի ժամանակ: Իսպաներենի բառերի մոտ 8%-ը ունի արաբական ծագում, հետևաբար արաբերենը իսպաներենի վրա մեծ ազդեցություն ունեցող երկրորդ լեզուն է լատիներենից հետո։ Նրա վրա ազդեցություն են ունեցել նաև բասկերենը, կելտիբերական լեզուն, վեստգոթերենը, ինչպես նաև իբերո-ռոմանական այլ լեզուները։ Դրանից զատ այն բառեր է փոխառել նաև այլ լեզուներից, հատկապես ռոմանական լեզուներից՝ ֆրանսերենից, իտալերենից, օքսիտաներենից, սարդիներենից, ինչպես նաև նահվաթլից, կեչուա լեզուներից և Ամերիկայի այլ տեղական լեզուներից։

Իսպաներենը ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է։ Այն որպես պաշտոնական լեզու օգտագործվում է նաև ԵՄ-ի, Ամերիկյան պետությունների կազմակերպության, Հարավամերիկյան ազգերի միության, Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների համայնքի, Աֆրիկյան միության և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների կողմից։
Իսպաներեն բաժինը դատարկ է։
Ավելացնել հայտարարություն