Daser.am
Logo
014 Հայաստանի Հանրապետություն ք․ Երևան Կոմիտասի պողատա
ՀԵռ: +374 94 82-98-82
Էլ․ Փոստ: support@daser.am
Ֆաքս: +374 94 82-98-82

Հայերեն

Հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է։ Նրա ձևավորումը համընկնում է հայ ժողովրդի կազմավորմանը և գալիս է վաղնջական ժամանակներից։ Խեթական և ասուրաբաբելական արձանագրությունները վկայում են, որ հայերը՝ իբրև ցեղային առանձին խմբավորումներ,Հայկական բարձրավանդակում երևացել են Ք.ա. երրորդ հազարամյակում, սակայն իբրև էթնիկ ամբողջականություն նրանք հայտնի են դառնում Ք.ա. 8-7-րդ դարերից։ Այդ շրջանում ստեղծված նպաստավոր պայմանների շնորհիվ նախահայկական պարզ ցեղային միությունները և առանձին ցեղերը միավորվելով ստեղծում են իրենց պետականությունը և կազմավորում հայ ժողովրդին, որին ժամանակի մի շարք ժողովուրդներ անվանել են արմեններ, իսկ երկիրը Արմենիա։ Այս անվանումը հետագայում տարածվել է աշխարհի շատ լեզուներում։ Իսկ մեր ժողովրդի հայ ինքնանվանումը ավանդւթյունը կապում է Հայկ Նահապետ անվան հետ։ Անցնելով պատմական զարգացման երկարատև ընթացք՝ հայերենը միշտ էլ եղել է աշխարհի առաջավոր լեզուների շարքում և համընթաց է քայլել ժամանակին։ Եվ այսօր էլ մեր լեզուն բռնել է ժամանակի քննությունը.նա առաջավոր գիտության, մշակույթի ու գրականության, հանրակրթության և բարձրագույն դպրոցի, կինոյի ու թատրոնի լեզու է։

Հայերենն անցել է զարգացման 5-6-հազարամյա ուղի։ Մ. թ. ա. III հազարամյակի սկզբներին հայերենն առանձնանում է հնդեվրոպական ընդհանրությունից ու սկսում իր գոյությունը որպես ինքնուրույն լեզու։ Լինելով կենդանի համակարգ՝ հայոց լեզուն իր զարգացման ընթացքում բազմաթիվ փոփոխությունների է կրել։ Հայերենի կրած փոփոխություններն արդյունք են հիմնականում նրա ինքնուրույն, ներքին զարգացման, ինչպես նաև մշակութային-քաղաքական շփման, հայ ժողովրդի կազմավորման ընթացքում հայկական էթնիկական կազմի մեջ մտած մի շարք միավորների՝ ժողովուրդների ու ցեղերի (հայասացիներ, խեթեր, խուռիներ, ուրարտացիներ և այլն), լեզուների ձուլման, իսկ հետագայում նաև ցեղակից ու ոչ ցեղակից լեզուներից կատարած փոխառությունների և այլ գործոնների։

Հայոց լեզվի հնագույն հուշարձանները վերաբերում են հայ գրերի գյուտին անմիջապես հաջորդող շրջանին՝ 5-րդ դարի սկզբներին։ Նախագրաբարյան հայերենի մասին պատկերացում կարելի է կազմել պատմահամեմատական մեթոդի շնորհիվ։

Հայերենի զարգացումը բաժանվում է երկու փուլի՝ նախագրային հայերեն և գրային հայերեն։
Logo daser.am
մուտք գործեք կայք

Հայոց լեզու, գրականություն, արտասահմանյան գրականություն

Մեկնարկը՝ 05 Նոյեմբեր, 2020թ․
Logo daser.am
մուտք գործեք կայք

Հայոց լեզու և գրականություն

Մեկնարկը՝ 05 Նոյեմբեր, 2020թ․