Daser.am
Logo
014 Հայաստանի Հանրապետություն ք․ Երևան Կոմիտասի պողատա
ՀԵռ: +374 94 82-98-82
Էլ․ Փոստ: support@daser.am
Ֆաքս: +374 94 82-98-82

Հանրահաշիվ

Հանրահաշիվ (Algebra (արաբերեն "al-jabr", բառացիորեն նշանակում է "անջատված մասերի վերամիավորում")) մաթեմատիկայի ծավալուն մասերից մեկն է, ինչպես թվերի տեսությունը, երկրաչափությունը և մաթանալիզը, հանրահաշիվը, ընդհանուր առմամբ, մաթեմատիկական սիմվոլների և դրանց վրա սահմանված կանոնների ուսումնասիրությունն է։ Այն համարյա ողջ մաթեմատիկայի կապող թելն է։ Այն ներառում է ամեն ինչ, սկսած տարրական հավասարումների լուծումներից մինչև այնպիսի աբստրակտ հասկացություններ, ինչպիսիք են խմբերը, օղակները և դաշտերը։ Հանրահաշվի ավելի հիմնական մասերը կոչվում են տարրական հանրահաշիվ, ավելի աբստրակտ մասերը՝ աբստրակտ հանրահաշիվ կամ ժամանակակից հանրահաշիվ։ Տարրական հանրահաշիվը կարևոր է համարվում մաթեմատիկայի ցանկացած ուսումնասիրության համար, կարևոր գիտության, կամ ճարտարագիտության, ինչպես նաև բժշկության և տնտեսագիտության համար։ Աբստրակտ հանրահաշիվը բարձրագույն մաթեմատիկայի հիմնական բնագավառն է, որն ուսումնասիրվում է պրոֆեսիոնալ մաթեմատիկոսների կողմից։

Տարրական հանրահաշիվը թվաբանությունից տարբերվում է աբստրակցիայի կիրառմամբ, օրինակ թվերի փոխարեն տառեր օգտագործել, որոնք անհայտ են կամ բազմարժեք են։ Օրինակ, {\displaystyle x+2=5}{\displaystyle x+2=5}-ում {\displaystyle x}x-ն անհայտ է, բայց դրա արժեքը կարելի է գտնել օգտվելով ինվերսիաների կանոնից․ {\displaystyle x=3}{\displaystyle x=3}. {\displaystyle E}E = {\displaystyle mc}{\displaystyle mc}2-ում {\displaystyle E}E և {\displaystyle m}m տառերը փոփոխականներ են, իսկ {\displaystyle c}c-ն հաստատուն է՝ լույսի արագությունը անօդ տարածության մեջ։ Հանրահաշիվը բանաձևեր գրելու և հավասարումներ լուծելու պարզ մեթոդներ է տալիս, քան նախկին բառերով ներկայացնելու մեթոդը։

Մաթեմատիկոսը, որ հետազոտություններ է կատարում հանրահաշվում, կոչվում է ալգեբրաիստ։
Հանրահաշիվ բաժինը դատարկ է։
Ավելացնել հայտարարություն