Daser.am
Logo
014 Հայաստանի Հանրապետություն ք․ Երևան Կոմիտասի պողատա
ՀԵռ: +374 94 82-98-82
Էլ․ Փոստ: support@daser.am
Ֆաքս: +374 94 82-98-82

Գերմաներեն

Գերմաներեն ([dɔʏ̯t͡ʃ], կրճատ՝ Dt. կամ Dtsch.), արևմտագերմանական լեզու։ Գերմաներեն են խոսում Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայի գերմանական հատվածում, Լիխտենշտայնում, Լյուքսեմբուրգում, Արևելյան Բելգիայում, Հարավային Տիրոլում, Էլզասում և Լոթարինգիայում, ինչպես նաև հյուսիսային Շլեզվիգում։ Բացի այդ գերմաներենը փոքրամասնության լեզու է հանդիսանում եվրոպական և ոչ եվրոպական մի շարք երկրներում, ինչպես օրինակ Ռումինիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Այն նաև աֆրիկական Նամիբիայի ազգային լեզուն է։

Գերմաներենը առաջացել է բազմաթիվ բարձր և ցածր գերմանական բարբառներից և խոսվածքներից, որոնք իրար հետ կապվում են արևմտագերմանական բարբառների տարածման շրջանում։

Գերմանագիտությունը ուսումնասիրում, փաստարկում և տարածում է գերմաներեն լեզուն և գրականությունը իրենց պատմական և ժամանակակից ձևերով։

«Գերմաներեն» եզրույթով այսօր հասկանում ենք միջին և վերին գերմաներեն խոսվածքների հիմքի վրա առաջացած ընդհանուր բարձր գերմաներենը (գրական լեզուն)։ Դրան հակառակ՝ գերմանական բարբառային տարածաշրջանի խոսվածքները միայն մասամբ են այս լեզվին նման։

Բացի դրանից, գերմաներենին են պատկանում նաև հին բարձր գերմաներեն և միջին բարձր գերմաներեն պատմական նախալեզուները, ինչպես նաև խոսակցական ավելի նոր տարբերակները կամ խառնուրդ լեզուները։

Լյուքսեմբուրգերենը և մնացած շեղված կամ անցումային բարբառները ծագում են տարածաբարբառական տարբերակներից։

Իդիշը, որն առաջացել է միջին բարձր գերմաներենից, զարգացել է հիմնականում սլավոնական և եբրայական ազդեցությունների ներքո՝ հետագայում զարգացնելով իր սեփական գրավոր լեզուն։
Գերմաներեն բաժինը դատարկ է։
Ավելացնել հայտարարություն