Daser.am
Logo
014 Հայաստանի Հանրապետություն ք․ Երևան Կոմիտասի պողատա
ՀԵռ: +374 94 82-98-82
Էլ․ Փոստ: support@daser.am
Ֆաքս: +374 94 82-98-82

Ֆրանսերեն

Ֆրանսերենը (français, ֆրանսերեն արտասանությունը՝ [fʀɑ̃sɛ]) Հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական լեզվախմբի լեզուներից է։ Ինչպես բոլոր ռոմանական լեզուները, այնպես էլ ֆրանսերենը սերում է Հռոմեական կայսրության ժողովրդախոսակցական լատիներենից: Ֆրանսերենը զարգացել է գալլոռոմանական լեզվի հիմքի վրա (խոսակցական լատիներեն Գալլիայում, հատկապես Հյուսիսային Գալլիայում): Ֆրանսերենի վրա ազդեցություն են ունեցել նաև Հյուսիսային Ռոմանական Գալլիայի կելտական լեզուները, ինչպիսիք էին Գալլիա Բելգիկան և հին ֆրանկերենը՝ պոստռոմանական զավթիչներ ֆրանկների լեզուն: Ֆրանսախոս ժողովուրդները և անձինք կոչվում են ֆրանկոֆոններ:

Ֆրանսիայում ֆրանսերենը պետական լեզվի կարգավիճակ է ստացել 1539 թվականին: Այն պետական լեզվի կարգավիճակ ունի 29 երկրներում՝ հինգ տարբեր մայրցամաքներում, որոնցից շատերը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ են: ՖՄԿ-ն 84 երկրներ միավորող կազմակերպություն է, որտեղ պաշտոնապես օգտագործում կամ ուսանում են ֆրանսերեն: Ֆրանսերենը ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է, ինչպես նաև աշխատանքային 2 լեզուներից մեկը (անգլերենի հետ միասին): Այն նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրամիության պաշտոնական կամ աշխատանքային լեզուներից է: Հնում լինելով արքունական լեզու Ռուսաստանի ցարերի, Անգլիայի, Իսպանիայի թագավորների, Գերմանիայի արքայազների համար՝ այն այսօր էլ անգլերենի հետ միասին միջազգային դիվանագիտության կարևոր լեզուներից է:

Իր լեզվակիրների քանակով՝ ֆրանսերենն առաջին լեզուն է Ֆրանսիայում, Կանադայի Քվեբեկ, Օնտարիո և Նյու Բրանսուիկ նահանգներում, ինչպես նաև Կանադայի այլ ֆրանկոֆոն տարածաշրջաններում, Բելգիայում (Վալոնիայում և Բրյուսելում), արևմտյան Շվեյցարիայում, Մոնակոյում, ԱՄՆի որոշ հատվածներում (Լուիզիանա, Մեն, Նյու Հեմփշիր և Վերմոնտ) և աշխարհի բազմաթիվ այլ համայնքներում: 2015 թվականի դրությամբ ֆրանկոֆոն բնակչության մոտ 40 %-ը (ներառյալ որպես երկրորդ լեզու կիրառողները և մասամբ տիրապետողները) ապրում էր Եվրոպայում, 35 %-ը` Սահարայից հարավ ընկած երկրներում, 15 %-ը` Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, 8 %-ը` Ամերիկայում և 1 %-ը` Օվկիանիայում ու Ասիայում: Ֆրանսերենը, ըստ լեզվակիրների քանակի, Եվրոպական միությունում 4-րդ մայրենի լեզուն է: Այլ մայրենի լեզու ունեցող եվրոպացիների մոտավորապես մեկ ութերորդը կիրառում է ֆրանսերենը՝ որպես երկրորդ լեզու: Ֆրանսերենը երկրորդ ամենաուսուցանվող օտար լեզուն է ԵՄ-ում: Ֆրանսերենն իր լեզվակիրների թվով 6-րդ լեզուն է աշխարհում, 18-րդ լեզուն է՝ որպես մայրենի լեզու այն կիրառողների թվով և երկրորդ ամենաշատ ուսուցանվող լեզուն է (ներկայումս այն սովորում է մոտ 120 միլիոն մարդ):

Ֆրանսիայի և Բելգիայի գաղութատիրական քաղաքականության արդյունքում 16-րդ դարից ֆրանսերենը լայն տարածում է գտել Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում: Ներկայումս որպես երկրորդ լեզու՝ ֆրանսերենը տարածված է ֆրանկոֆոն Աֆրիկայում, մասնավորապես Գաբոնում, Ալժիրում, Թունիսում, Մավրիկիոսում, Սենեգալում և Կոտ դ'Իվուար:

Ֆրանսերենը համարվում է մայրենի լեզու 76 միլիոն մարդու համար, մոտ 235 միլիոն մարդ այն կիրառում է առօրյա կյանքում և 77-ից 110 միլիոն մարդու համար այն երկրորդ լեզու է, որոնց մեծ մասն ապրում է Աֆրիկայում: Համաձայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ մոտ 300 միլիոն մարդ «կարող է խոսել ֆրանսերեն», սակայն այդ վիճակագրության հիմքերը պարզաբանված չեն: Համաձայն Լավալի համալսարանի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ժողովրդագրական նախագծի՝ ֆրանսերեն խոսողների թիվը 2025 թվականին կլինի 500 միլիոն, իսկ 2050 թվականին` 650 միլիոն:

Ֆրանսերենն ակադեմիական լեզու է, այն անվանում են նաև «Մոլիերի լեզու»: Ֆրանսերենն աշխարհում ֆրանսիական մշակույթի և մտածողության հիմնական շարժիչն է: Ֆրանսերենը ունի գրականության և գիտական ստանդարտների միջազգային լեզվի երկար պատմություն և այն շատ միջազգային կազմակերպությունների հիմնական կամ երկրորդական լեզուն է, ներառյալ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Միջազգային օլիմպիական կոմիտեի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի: 2011 թվականին «Bloomberg Businessweek» ամերիկյան ամսագիրը ֆրանսերենը դասակարգեց որպես բիզնեսի համար օգտակար երրորդ լեզու՝ անգլերենից և չինարենից հետո: Ֆրանսերենը համացանցում ամենաշատ կիրառվող լեզուների շարքում չորրորդն է՝ իսպաներենից, չինարենից և անգլերենից հետո:
Logo daser.am
մուտք գործեք կայք

Ֆրանսերեն լեզվի առցանց պարապմունքներ

Մեկնարկը՝ 01 Նոյեմբեր, 2020թ․
Logo daser.am
մուտք գործեք կայք

Ֆրանսերեն լեզվի անհատական և խմբակային դասընթացներ

Մեկնարկը՝ 20 Նոյեմբեր, 2020թ․