Daser.am
Logo
014 Հայաստանի Հանրապետություն ք․ Երևան Կոմիտասի պողատա
ՀԵռ: +374 94 82-98-82
Էլ․ Փոստ: support@daser.am
Ֆաքս: +374 94 82-98-82

Ճապոներեն

Ճապոներենը արևելաասիական լեզու է։ Վիճելի է համարվում որևէ լեզվաընտանիքի պատկանելը։ Ճապոներենը մայրենի լեզու է 127 միլիոն մարդու՝ գլխավորապես Ճապոնիայում ապրողների համար։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ խոսողների թվով 8-րդն է։ Ճապոներենը պաշտոնական լեզու է Ճապոնիայում։

Քիչ բան է հայտնի ճապոներենի նախապատմության կամ Ճապոնիայում առաջին անգամ նրա հայտնվելու մասին։ 3-րդ դարի չինական փաստաթղթերը հաղորդում են մի քանի ճապոնական բառ, սակայն ամբողջական տեքստեր հայտնի չեն մինչև 8-րդ դարը։ Հեյան ժամանակաշրջանում (794-1185 թվականներ) չինարենը զգալի ազդեցություն ունեցավ Հին ճապոներենի բառապաշարի և հնչյունաբանության վրա։ Ուշ միջնադարի ճապոներենը (1185-1600 թվականներ) կրեց բնորոշ գծերի այնպիսի փոփոխություններ, որոնք այն ավելի մոտեցրեցին մեր օրերի լեզվին։ Այդ ժամանակներում հայտնվեցին եվրոպական առաջին փոխառված բառերը։ 1853 թվականին Ճապոնիայի ինքնամեկուսացման ավարտից հետո, զգալիորեն մեծացավ եվրոպական լեզուներից արվող փոխառությունների ներհոսքը։ Մասնավորապես, անգլերենից փոխառված բառերը դարձան սովորական։

Ճապոներենը չինարենի հետ չունի ծագումնաբանական ընդհանրություններ, սակայն իր գրենական համակարգում ունի չինական հիերոգլիֆների կամ կանջիի (漢字) լայն գործածություն։ Բառապաշարի մի խոշոր բաժին նույնպես բերված է չինարենից։ Կանջիի հետ միասին ճապոներենի գրենական համակարգում գործածվում են երկու վանկակազմական գրանշաններ՝ հիրագանան (ひらがな կամ 平仮名) և կատականան (カタカナ կամ 片仮名)։ Լատիներենի գրերի գործածությունը սահմանափակ է, դա արվում է հիմնականում փոխառնված հապավումների դեպքում։ Թվային համակարգում գործածվում են առավելապես արաբական թվանշանները։

Այլազգիների կողմից ճապոներենի ուսումնասիրությունը ցածր մակարդակի վրա էր մինչև 1980-ական թվականների տնտեսական վերելքը։ Դրանից հետո ճապոնական մշակույթի տարածմանը զուգահեռ ճապոներեն սովորողների քանակն աշխարհում հասավ միլիոնների։
Ճապոներեն բաժինը դատարկ է։
Ավելացնել հայտարարություն