Daser.am
Logo
014 Հայաստանի Հանրապետություն ք․ Երևան Կոմիտասի պողատա
ՀԵռ: +374 94 82-98-82
Էլ․ Փոստ: support@daser.am
Ֆաքս: +374 94 82-98-82

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս ստեղծել անձնական էջ

Daser.am կայքում Ձեր անձնական էջը ստեղծելու համար, Ձեզ անհրաժեշտ է գրանցվել:
Գրանցում-ը կատարվում է արագ՝ էլ.փոստի միջոցով: Էլ.փոստի միջոցով գրանցվելուց դուք կստանաք էլ.նամակ, որտեղ նշված կլինի ձեր ժամանակավոր գաղտաբառը, որով կկարողանաք հաստատել ձեր էլ.փոստի հասցեն:

Յուրաքանչյուր օգտատեր կարող է ունենալ միայն մեկ գրանցում. մի քանի անգամ գրանցվելը առաջին հերթին անիմաստ է, երկրորդ՝ գնացումը կարող է դառնալ արգելափակման պատճառ:

Ես չեմ ստացել գրանցումը հաստատող նամակ:

  • Սպասեք որոշ ժամանակ: Երբեմն լինում է, որ նամակի հասնելը տևում է մի քանի րոպե:
  • Համոզվեք, որ նամակը չի հայտնվել "Սփամ" թղթապանակի մեջ. Երբեմն հաղորդումները հայտվում են այնտեղ:
  • Հնարավոր տարբերակ է նաև այն, որ էլ հասցեն սխալ է նշվել:

ինչպե՞ս փոփոխել Կարգավորումները

Կարգավորումներ ենթաբաժինը թույլ կտա տեղադրել կամ փոխել Ձեր կամ կազմակերպության անունը, հասցեն և այլն: Դուք կարող եք ավելացնել ինչպես Ձեր հեռախոսահամարները, այնպես էլ օնլայն ծառայությունների տվյալները, ինչպիսիք են WhatsApp, Viber: Տվյալները կօգտագործվեն Ձեր հայտարարություններում և պրոֆիլում:

Ինչպե՞ս տեղադրել հայտարարություն

Daser.am-ում հայտարարություն տեղադրելը հեշտ է, արագ և անվճար: Հայտարարություն տեղադրելու համար ձեզ անհրաժեշտ է լինել գրանցված օգտատեր և հաստատել ձեր բջջային հեռախոսահամարը: Մինչ հայտարարություն ավելացնելը, ուշադիր ծանոթացեք “Հայտարարությունների հրապարակման կանոններ" բաժնին, որպեսզի Ձեր հայտարարությունը անցնի մոդերացիան և բարեհաջող տեղադրվի կայքում: Հիշե ՜ք, որ հայտարարության մեջ ներառված տեղեկության որակից և լիարժեքությունից է կախված արձագանքների քանակը: Աշխատեք տրամադրել հնարավորինս մանրամասն տեղեկատվություն ապրանքատեսակի կամ ծառայության վերաբերյալ: Անվանումը նշեք հստակ, գրագետ և գրավիչ: Համոզվեք, որ այն պարունակում է առաջարկվող ապրքատեսակի կամ ծառայության անվանումը:
  • Սեղմե՛ք "Տեղադրել հայտարարություն" կոճակը կայքի վերին աջ անկյունում:
  • Լրացրե՛ք բոլոր անհրաժեշտ դաշտերը՝ Անվանում, Դասընթացի մեկնարկ, Մանրամասն նկարագրություն: Ձեր հայտարարության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տրամադրեք որքան հնարավոր է մանրամասն տեղեկություն դասընթացի մասին և դուք կխուսափեք հետաքրքրված օգտատերերի կողմից լրացուցիչ հարցերից:

Հաղորդագրություններ

Հաղորդագրություններ բաժնում հասանելի է Ձեր հայտարարությունների, ինչպես նաև այլ օգտատերերի հայտարարությունների վերաբերյալ ուղարկած հաղորդագրությունների նամակագրությունը: Բոլոր հաղորդագրությունները խմբավորվում են զրույցների մեջ՝ յուրաքանչյուր օգտատիրոջ հետ, յուրաքանչյուր հայտարարության վերաբերյալ:Հաղորդագրությունների ցանկում դուք կգտնեք այն օգտատիրոջ ավատարը և անունը, ով ուղարկել է հաղորդագրությունը, տեղեկություններ այն հայտարարության մասին, ինչի մասին խոսվում է, վերջին հաղորդագրության տեքստը՝ Ձեր կամ զրուցակցի, և վերջին հաղորդագրության ուղարկման ժամանակը: Հաղորդագրությանը վերնագիրը հղում է դեպի այն հայտարարություն, որով հետաքրքրված է Ձեր զրուցակիցը:

Հետադարձ կապ

Ունեք դիտողություններ` գրե՛ք մեզ facebook կամ support@daser.am: Սա Ձեր կայքն է, և Ձեր առաջարկները կօգնեն մեզ բարելավել այն: Խնդրում ենք նկարագրել Ձեր հարցի բուն իմաստը հնարավորինս մանրամասն: Եթե Ձեր հարցը կապված է արդեն գոյություն ունեցող հայտարարության հետ, խնդրում ենք նշել նրա համարը: