Daser.am
Logo
014 Հայաստանի Հանրապետություն ք․ Երևան Կոմիտասի պողատա
ՀԵռ: +374 94 82-98-82
Էլ․ Փոստ: support@daser.am
Ֆաքս: +374 94 82-98-82

Երաժշտություն

Երաժշտություն, արվեստի և մշակութային գործունեության ձև, որի արտահայտչամիջոցը հնչյունն է՝ արտահայտված կոնկրետ ժամանակի մեջ:Երաժշտության ընդհանուր սահմանումները ներառում են ընդհանուր տարրեր,ինչպիսիք են ուժգնությունը (որը ազդում է մեղեդու և հարմոնիայի վրա),ռիթմը(և դրա հետ կապված հասկացությունները՝տեմպ,մետր և արտիկուլյացիա) դինամիկան(հնչեղությունն ու մեղմությունը), և տեմբրի ձայնային որակները և կառուցվածքը(որոնք երբեմն բնորոշվում են որպես երաժշտության «գույներ»): Երաժշտության տարբեր ոճերն ու ձևերը կարող են ընդգծել,անտեսել կամ քողարկել այդ տարրերի մի մասը: Երաժշտությունը կատարվում է մեծ թվով գործիքներով և վոկալ տեխնիկաներով՝ երգեցողությունից մինչև ռեփ: Գոյություն ունեն մենակատար-գործիքային պիեսներ,մենակատար վոկալ գործեր (այդ թվում՝ առանց նվագակցության երգեր)և պիեսներ,որոնք ներառում են երգեցողությունն ու երաժշտական գործիքները: Երաժշտություն բառը ծագում է հունարեն μουσικήբառից (mousike;«մուսաների արվեստը»):կայացնող գործունեություններն ընդգրկում են երաժշտական գործերի ստեղծումը (երգերը,եղանակները,սիմֆոնիաները և այլն), երաժշտության քննադատությունը, Երաժշտության պատմության ուսումնասիրությունը և երաժշտության գեղագիտական քննությունը: Հին Հունաստանի և Հնդկաստանի փիլիսոփաները երաժշտությունը սահմանում էին որպես ձայնաստիճանների հորիզոնական դասավորություններ (սա բնորոշում էին որպես մեղեդի) և ուղղահայաց դասավորություններ (նկատի ունենալով հարմոնիան): Ընդհանուր ասույթները,որոնցից են «Ոլորտների հարմոնիան» և «սա իմ ճաշակով երաժշտություն է» հավաստում են այն մասին, որ տվյալ երաժշտությունը հաճելի է ականջին: Այնուամենայնիվ 20-րդ դարի կոմպոզիտոր Ջոն Քեյջն այն տեսակետն ուներ, որ յուրաքանչյուր հնչյուն կարող է երաժշտություն դառնալ.«Աղմուկ չկա.կա միայն հնչյուն»։

: Իսկապես,ողջ պատմության ընթացքում երաժշտության տարբեր ձևեր և ոճեր քննադատվել են որպես «չերաժշտություն», այդ թվում՝ Բեթհովենի «Grosse Fuge» լարային կվարտետը՝ գրված 1825 թվականին, Ջազը ՝ 1900-ականների սկզբներին և հարդքոր փանքը՝ 1980-ականներին: Կան երաժշտության բազում ձևեր, որոնք ընդգրկում են փոփ երաժշտությունը, ավանդական երաժշտությունը, երաժշտությունը՝ գրված կրոնական ծեսերի համար և աշխատանքային երգեր: Երաժշտությունն ընդգրկում է բարդ շարադրված ստեղծագործություններից(օրինակ՝ դասական սիմֆոնիաները ՝գրված 1700-ականներին և 1800-ականներին) մինչև էքսպրոմտային նվագված իմպրովիզային երաժշտություն (ինչպիսին ջազն է),ժամանակակից երաժշտության ավանգարդ ոճերը ՝ ստեղծված 20-րդ և 21-րդ դարերում:

գիտնականները ապացուցել են որ երգ լսելուց և աշխատանք կամ դասերն անելուց դուք այն ավելի արագ կնկալեք և այն ավելի հեշտ կլինի.Օրինակ՝ շատ բարդ է սահմանազատել ծանր մետալն ու 1980-ականների ծանր ռոքը: Արվեստների շարքում երաժշտությունը կարող է դասակարգվել որպես կատարողական արվեստ, գեղարվեստ կամ որպես լսարանային արվեստ: Երաժշտությունը կարող է նվագվել, երգվել և լսվել կենդանի կատարմամբ ռոք համերգի կամ նվագախմբային ելույթի ժամանակ,լսվել կենդանի կատարմամբ, որպես դրամատիկ ստեղծագործության մաս (երաժշտական թատրոն կամ օպերային թատրոն),կամ ձայնագրվել և լսվել ռադիոյով,MP3 նվագարկչով,CD նվագարկչով,սմարթֆոնով կամ որպես ֆիլմին կամ հեռուստատեսային շոուին ուղեկցող մաս:

Շատ մշակույթներում երաժշտությունը կարևոր դեր ունի մարդկանց կենցաղում,որովհետև այն առանցքային նշանակություն ունի կրոնական ծեսերում, կյանքի անցումային փուլերի արարողություններում (ուսման ավարտ, ամուսնություն):Երաժշտությունն անհրաժեշտ է նաև պարի և մշակութային այլ գործունեությունների համար,որոնք ընդգրկում են ֆանք խմբերում նվագելը, համայնքային երգչախմբերում երգելը: Շատ մարդկանց համար երաժշտությունը պարզապես հոբբի է: Օրինակ՝ նվագելը երիտասարդական նվագախմբերում,երգեր գրելը, կատարելը և ձայնագրելը:

Music բառը ծագում է հունարենից. μουσική (mousike; «մուսաների արվեստ»): Հունական դիցաբանության մեջ ինը Մուսաները դիցուհիներ էին, որոնք հովանավորում էին գրականությունը, գիտությունը և արվեստները: Նրանք մարմնավորում էին գիտելիքի աղբյուրը պոեզիայում,երգերի խոսքերում, հունական մշակույթի մեջ՝ առասպելներում: Համաձայն Առցանց Ծագումնաբանական Բառարանի, «music» տերմինը ծագել է 13-րդ դարի կեսին,Հին Ֆրանսերենի «musique» և Լատիներեն musica,գերմաներեն Musik, հոլանդերեն muziek, իսպաներեն musica,իտալերեն musica,Հին դասական գերմաներեն mosica բառից:Դասական հունարենում «musik»-ը բնորոշում է ամեն տեսակի արվեստը,որտեղ Մուսաները «նախագահել են» իրենց ներկայությամբ,բայց հատկապես երաժշտությունը և պոեզիան:

Երաժշտության հորինումը և կատարումը ունի գեղագիտական հաճույք պատճառելու,կրոնական կամ ծիսական նպատակով կամ որպես ժամանցային արտադրանք ներկայացվելու նպատակներ: Երբ երաժշտությունը հասանելի էր միայն նոտաներով (օրինակ՝ դասական և ռոմանտիկ ժամանակաշրջաններում) երաժշտասերները գնում էին իրենց սիրելի ստեղծագործությունների կամ երգերի նոտաները՝ դրանք տանը դաշնամուրով կատարելու համար: Երբ ի հայտ եկավ ձայնագրումը,հանրաճանաչ երգերի ձայնագրությունները դոմինանտ դիրք գրավեցին նոտաների հանդեպ:Երաժշտասերները վայելում էին իրենց սիրելի ստեղծագործությունների ձայնագրությունները: Իսկ տնային մագնիտոֆոնների ի հայտ գալուց հետո ՝ 1980-ականներին և թվային երաժշտության հայտնվելուց հետո (1990-ականներ),երաժշտասերները կարողանում էին իրենց նախընտրած երգերի ժապավենները և նվագացանկերը ստեղծել և բեռնել դրանք դյուրակիր կասետների և MP3 նվագարկչի վրա: Որոշ աուդիոֆիլներ ստեղծում են իրենց նախընտրած երգերի միքսային ժապավենները, որոնք ծառայում են որպես «ինքնադիմանկար, իդեալական խնջույքի բաղադրատոմս..և բացառապես ամենից սիրված բաներով կահավորված միջավայր»:

Սիրողական մակարդակի երաժիշտները կարող են իրենց հաճույքի համար հորինել կամ կատարել երաժշտություն ,նաև՝ եկամուտ ստանալ: Պրոֆեսիոնալ երաժիշտներն աշխատանքի են անցնում մեծ թվով կազմակերպություններում և հաստատություններում ներառյալ զինված ուժերում (քայլերգեր նվագող խմբերում և փոփ խմբերում),եկեղեցիներում և սինագոգներում,սիմֆոնիկ նվագախմբերում ռադիոհեռարձակող կամ ֆիլմարտադրող կազմակերպություններում և երաժշտական դպրոցներում: Պրոֆեսիոնալ երաժիշտները երբեմն աշխատում են որպես ֆրիլանսեր կամ սեսիոն երաժիշտներ՝ պայմանագրեր և տարբեր պայմաններով համաձայնագրեր փնտրելով: Սիրողական և պրոֆեսիոնալ երաժիշտների մեջ բազում կապեր կան: Սկսնակ սիրողական երաժիշտները սովորում են պրոֆեսիոնալների մոտ: Համայնքային շրջանակում աչքի ընկնող սիրողական երաժիշտները ելույթ են ունենում պրոֆեսիոնալ երաժիշտների հետ տարբեր անսամբլներում,ինչպիսիք են համայնքային համերգային խմբերը և նվագախմբերը:

Հաճախ տարբերություն է մտցվում կենդանի լսարանի համար և ստուդիայում կատարվող երաժշտության մեջ: Սա արվում է այն նպատակով,որ երաժշտությունը հնարավոր լինի ձայնագրել և տարածել երաժշտության վաճառքի համակարգի և հեռարձակման միջոցով: Այնուամենայնիվ, շատ հաճախ ունկնդրի առջև կատարվող, կենդանի կատարումները նույնպես ձայնագրվում են և տարածվում: Կենդանի համերգների ձայնագրումը տարածված է թե՛ դասական,թե՛ փոփ երաժշտության ձևերի մեջ (նաև ռոքում): Ռոք երաժշտության համերգների անօրինական ձայնագրությունները մեծ ընդունելություն են գտնում երաժշտասերների մոտ: Ջեմ-խմբի դեպքում կենդանի,իմպրովիզացիոն ջեմ-սեսիաներն ընդունված է ձայնագրել ստուդիաներում:
Logo daser.am
մուտք գործեք կայք

Դաշնամուրի օնլայն դասընթացներ

Մեկնարկը՝ 01 Նոյեմբեր, 2020թ․
Logo daser.am
մուտք գործեք կայք

Ջութակի դասեր

Մեկնարկը՝ 15 Նոյեմբեր, 2020թ․